Իմ ձերբակալությամբ իրավիճակը չի փոխվելու․ Նիկոլ Փաշինյան

Ավելի լավ է Սերժ Սարգսյանը առանց ավելորդությունների հենց այսօր, այս երեկոյան հրաժարական տա, որովհետև ինքը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ «ՀՀ ԱԱԾ տնօրենի ուղիղ պարտականությունն է դա բացատրել Սերժ Սարգսյանին։ Նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- նշել է Փաշինյանը։