Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո: Ավելի վաղ Փածինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ: Այնուհետև  լրատվամիջոցները հայտնեցին Արմեն Սարգսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: