«Սասնա ծռերի» քայլից երկու տարի անց արձանագրում ենք հանրային գիտակցության էվոլյուցիա

«Խիստ սահմանադրական և խիստ տրամաբանված քաղաքական շարժում է։ Այսինքն՝ ես հասկանում եմ և՛ ներքին տրամաբանությունը, և՛ զարգացման տրամաբանությունը, ինչպես նաև հասկանում եմ, թե ինչ հնարավորություն է ստեղծում ապագայի համար այս իրավիճակը, որն ինձ ամեն օր համոզում է, որ խիստ տրամաբանված է, խիստ պատճառաբանված, և տեսնում ենք, որ այդ գիտակցությանը ոչ միայն ես եմ գալիս, այլ նաև ժողովրդական հսկայական զանգված»,- այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։ Եթե այս իրավիճակի մասին փորձեինք ենթադրություն անել մեկ շաբաթ առաջ, ապա ուրիշ կարծիք կունենայինք, և այդ նախադրյալները չէինք տեսնի, ինչն է փոխվել հարցին Վահան Արծրունին պատասխանեց․ «Այս իրավիճակի ենթադրությունը ես արեցի երկու տարի առաջ, երբ լռեցվեց «Սասնա ծռեր»-ի գործողությունը։ Այսինքն՝ ես հասկացա, որ հանրային շարժումը և հասարակական որևէ քաղաքական շարժումը Հայաստանում պետք է այլ ձևաչափով ընթանա։ Եվ ընդամենը երկու տարի հետո հանրային գիտակցության մեջ հստակ արձանագրում ենք որոշակի էվոլյուցիա»։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։