Շունը կորցրել է իր տիրուհուն. այժմ նրան օգնում է ողջ Ճապոնիան

Շունը կորցրել է իր տիրուհուն. այժմ նրան օգնում է ողջ Ճապոնիան

Ակիտա-ինու ցեղատեսակի 11-ամյա Վասաո շունը հայտնի է իր հայրենիքում: Նրան սիրում են և լուսանկարիչները, և լրագրողները: Մի անգամ նույնիսկ նրա մասին ֆիլմ են նկարահանել: Աձիգասավա ավանում հայտնված բրդոտ շանը վերցրել և խնամել էր սննդի տաղավարի տիրուհին՝ Սեցուկո Կիկուան: Երախտապարտ շունը սկսել էր օգնել տիրուհուն. նա դիմավորում էր այցելուներին և ուղեկցում խորտկարան, դարձել էր բոլորի սիրելին: Շուտով նա հայտնի դարձավ ամբողջ ավանում: Ժամանակի ընթացքում նրա մասին լուրերը տարածվեցին ավանից դուրս: Շան մասին սկսեցին գրել բլոգներում, տարածել նրա լուսանկարները: 2011թ. Վասաոյին նույնիսկ նշանակեցին տեղի երկաթուղու մենեջերի պաշտոնում: Հետո նա դարձավ համաշխարհային ժառանգության հարցերով հատուկ դեսպան: Երբ մահացավ նրա 73-ամյա տիրուհին, շան ճակատագիրը սկսեց մտահոգել ողջ Ճապոնիային: Երկրի տարբեր անկյուններից մարդիկ սկսեցին ցավակցական նամակներ հղել շանը: Նրանք խնդրում էին նաև հոգ տանել շան մասին, և տիրուհու ավագ որդին՝ Թադամիցուն, համաձայնեց ոչ միայն շարունակել մոր գործը, այլև հոգ տանել հայտնի կենդանու մասին: