10 լիմուզին և ծաղկային ձևավորումներով ավտոմեքենաներ. ինչպես են Լոնդոնում հուղարկավորել գնչուհի բարոնեսային

10 լիմուզին և ծաղկային ձևավորումներով ավտոմեքենաներ. ինչպես են Լոնդոնում հուղարկավորել գնչուհի բարոնեսային

Արևմտյան Լոնդոնում բնակվող 73-ամյա Մերի Սմիթը, որ 25 թոռ և 9 ծոռ ունի, 1981թ. բնակություն է հաստատել Հանվորթի շրջանում: Նա սիրել է տեղի խաղատունը և փաբը, ինչպես նաև հայտնի է եղել իր պատրաստած համեղ թխվածքաբլիթով: Գնչուհի բարոնեսա տատիկին հրաժեշտ տալու էին եկել մոտ հարյուր մարդ: Մահվան շարասյունը բաղկացած էր «Մերսեդես» մակնիշի 10 լիմուզինից և 7 բեռնատարից՝ լուսանկարներով և թղթե սրտիկներով: Մահվան թափորը զարդարել են նաև տատիկի սիրած իրերի տեսքով ծաղկային ձևավորումները՝ շթշրթներկեր, մատնաներկի սրվակներ և այլն: Նրան տեղափոխում էին ոսկե եզրերով սպիտակ դագաղով: Թափորը շարժվել է Մերիի սիրած երգի հնչյունների ներքո: