Սերժ Սարգսյանը չի ցանկանա, որ իրեն համեմատեն Քոչարյանի հետ

Աշխարհագրորեն որտե՞ղ էիք այսօր գտնվում «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Աշխարհագրորեն մի շատ կարևոր քննարկման էի, որը ճիշտ է, կապ ունի Հայաստանի հետ, բայց այսօրվա իրավիճակի հետ կապ չունի, հիմա եկել եմ այստեղ, հետո կգնամ Հանրապետության հրապարակ, որտեղ վերջին երեք օրերին ամեն օր էլ լինում եմ»։ «Ես ինքս ամբողջ էությամբ դեմ եմ հեղափոխություններին, բայց ինչո՞վ է տարբերվում թավշյա հեղափոխությունը մյուս հեղափոխություններից։ Այդ հարցի պատասխանը, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը չտվեց, բայց մի երիտասարդ գրառում էր կատարել իմ նամակի տակ՝ թե Google-ում նայեք։ Google-ում մի այդպիսի օրինակ կար․ Չեխոսլովակիայում կոմունիստական իշխանությունն անցնցում հանձնվեց Վացլավ Հավեկին»,- հավելեց տիկին Բախշյանը։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։