Հնդկաստանում հավանության են արժանացրել մահապատիժը՝ 12 տարեկանից ցածր աղջնակների բռնաբարության համար

Հնդկաստանում հավանության են արժանացրել մահապատիժը՝ 12 տարեկանից ցածր աղջնակների բռնաբարության համար

Շաբաթ օրը Հանդկաստանի կառավարությունը ստորագրել է մահապատժի մասին հրամանը՝ 12 տարեկանից ցածր աղջնակների խմբակային բռնաբարության համար, հաղորդում է Economic Times պարբերականը; 12 տարեկանից ցածր աղջնկաների բռնաբարության համար նվազագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն էր կամ ցմահ բանտարկությունը, իսկ այժմ օրենքում փոփոխություններ են կատարվել։ Օրենքում փոփոխությունները ենթադրում են նաև կանանց և դեռահաս աղջնակների բռնաբարության համար սահմանվող պատժի նվազագույն ժամկետի երկարաձգում։ Այսպես, կանանց բռնաբարության համար նվազագույն պատժաժամեկտը այժմ 10 տարի է՝ նախկին 7-ի փոխարեն։ Իսկ դեռահաս աղջիկների բռնաբարության համար կսահմանվի 20 տարվա բանտարկությունից մինչև ցմահ մահապատիժ՝ նախկին 10 տարվա փոխարեն։