ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանը պետք է հարգի միջազգային իրավունքը։ Այս մասին հաղորդում է Welt-ը։ «Որպեսզի մեր հարաբերությունները բարելավվեն, Ռուսաստանը պետք է հարգի միջազգային իրավունքը։ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանին, Ռուսաստանը մեր հարևանն է»,-ասել է Ստոլտենբերգը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «բարդ, բայց կարևոր է»։