Չինաստանը և Հարավային Կորեան մեկնաբանել են ԿԺԴՀ-ի քաղաքական ուղղության կտրուկ փոփոխությունը

Չինաստանը և Հարավային Կորեան մեկնաբանել են ԿԺԴՀ-ի քաղաքական ուղղության կտրուկ փոփոխությունը

Հարավային Կորեան զգալի առաջընթաց է համարում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ միջուկային և հրթիռային փորձարկումները դադարեցնելու մասին հայտարարությունը։ Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։ «Դա նաև բարենպաստ պայմաններ կստեղծի կայանալիք միջկորեական գագաթնաժողովի և ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի համար»,-ասել է աշխատակազմի ներկայացուցիչը։ Չինաստանն, իր հերթին, կարծում է, որ միջուկային փորձարկումները դադարեցնելու ԿԺԴՀ իշխանությունների որոշումը կնպաստի դրության մեղմացմանը և Կորեական թերակղզու ապամիջուկայինացմանը։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարությունում։ «Չինաստանը կարծում է, որ ԿԺԴՀ-ի համապատասխան որոշումը կօգնի Կորեական թերակղզում իրավիճակի հետագա մեղմացմանը և ապամիջուկայինցման գործընթացի առաջընթացին»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։