Ֆրանսիան ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում քիմիական հարձակման տվյալները կեղծելու փորձի մեջ

Ֆրանսիան ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում քիմիական հարձակման տվյալները կեղծելու փորձի մեջ

Ռուսաստանն ամեն օր Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ նոր տարբերակներ է տարածում և հարձակման վայրը ՔԶԱԿ-ի փորձագետներին դեռ հասանելի չի դարձրել։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ Ռուսական կողմի հայտարարությունները հակասում են փաստերին, որոնք հավաքել է Փարիզը, պնդում են ֆրանսիացի դիվանագետները։ Պաշտոնական Փարիզը հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները դեռ չեն այցելել հարձակման վայր։ Ֆրանսիացի փորձագետների կարծիքով՝ դա կարող է վկայել քիմիական հարձակման ապացույցները թաքցնելու փորձի մասին։ «ՔԶԱԿ-ի խմբին պետք է ամբողջական, առանց խոչընդոտների և անհապաղ հասանելիություն հատկացվի, ինչը մենք միշտ պնդել ենք»,-ասվում է հայտարարությունում։ «Մի օր ասվում է, որ քիմիական հարձակում տեղի չի ունեցել, մյուս օրը դրանում մեղադրվում են զինված խմբավորումները, հաջորդ օրը դրա պատճառ են դառնում արևմտյան մանիպուլյացիաները։ Հայտարարությունների հետևողականության կամ ճշմարտության մասին չեն անհանգստանում, քանի որ խոսքը կասկածներ և խառնաշփոթ սերմանելու մասին է»,-ասվում է հայտարարությունում։