Արևմտյան Եվրոպայում խիստ ձմեռներ են սպասում

Արևմտյան Եվրոպայում խիստ ձմեռներ են սպասում

Պարադոքս է, սակայն Եվրոպայում գալիք խիստ ձմեռների պատճառը գլոբալ տաքացումն է։ XX դարի կեսերի համեմատ՝ Հյուսիս-ատլանտյան հոսանքը 3000 խորանարդ մետր վայրկյանով ավելի թուլ է դարձել։ Նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության Պոտսդամի ինստիտուտը։ Հյուսիս-ատլանտյան հոսանքը՝ Գոլֆսթրիմի ճյուղավորումն է, որը Կարիբյան ավազանի տաք ջրերը «տեղափոխում է» Իռլանդիա։ Դրա շնորհիվ Եվրոպայում ձմռանը ջերմաստիճանը 15-20 աստիճանով բարձր է, քան Հյուսիսային Ամերիկայի կամ Ասիայի համապատասխան բարձունքներում։ Այսպիսով, ըստ Հյուսիս-ատլանտյան հոսանքի թուլացման՝ Եվրոպայի մեծ մասում ձմեռներն ավելի խիստ կարող են դառնալ։