Մեքսիկայում գողացել են և անմիջապես գտել ՈՒԵՖԱ-ի գավաթը

Մեքսիկայում գողացել են և անմիջապես գտել ՈՒԵՖԱ-ի գավաթը

Մեքսիկայում ցուցադրելու համար այնտեղ տարված ՈՒԵՖԱ-ի գավաթը գողացել են անհայտ անձինք։ Այն գտել են Գուանախուատո քաղաքում, հաղորդում է The Guardian-ը։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի գավաթը գողացել են ավտոմեքենայից, որը միջոցառումից հետո այն Լեոն քաղաք էր տեղափոխում։ Գուանախուատոյի քրեական հետաքննության աշխատակիցները գտել և վերադարձրել են գողոնը։ Միջադեպի մանրամասները չեն բարձրաձայնվում։