Ճապոնիան Խաղաղ օվկիանոսում չինական ռազմանավեր է նկատել

Ճապոնիան Խաղաղ օվկիանոսում չինական ռազմանավեր է նկատել

Չինաստանն առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում «Լյաոնին» ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ է իրականացրել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ ճապոնական նավերն ու ինքնաթիռները Յոնագունի կղզուց 350 կմ հեռավորությամբ չինական 7 ռազմանավ են նկատել, այդ թվում՝ «Լյաոնին» ավիակիրը։ Մարզական թռիչքներն իրականացել են այդ նավի տախտակամածային ավիացիայի մասնակցությամբ։ Ապրիլի 18-ին Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ՌԾՈՒ-ն զորավարժություններ են անցկացրել՝ Թայվանի ափերին մարտական կրակոցներով։