Նոր ակնոցը դալտոնիզմով տառապողներին թույլ կտա տարբերել գույները

Նոր ակնոցը դալտոնիզմով տառապողներին թույլ կտա տարբերել գույները

Նորզելանդացի և ճապոնացի ինժեներները լրացուցիչ իրականության ակնոց են մշակել, որը կօգնի դալտոնիզմով տառապողներին, հաղորդում է «Ստրանա»-ն։ Ակնոցը մշտապես վերլուծում է մարդու տեսադաշտը և իրական ժամանակով «հարթում» պատկերի խնդրահարույց հատվածները՝ մի փոքր փոփոխված գույներով։ Մշակումը կներկայացվի CHI 2018 համաժողովի ժամանակ։ https://www.youtube.com/watch?v=kBe-pfc7PrY Դալտոնիզմն անվանում են գունային տեսողության մի քանի տեսակների խախտումներ, որոնց պատճառը գույնի ընկալման համար պատասխանատու ցանցաթաղանթի տեսաազդակի զգայունության փոփոխոթյունն է։ Գիտնականները փորձում են դրանց չեզոքացման մեթոդները ստեղծել։