Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը կարող է ճապոնական քաղաքի քաղաքապետ դառնալ

Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը կարող է ճապոնական քաղաքի քաղաքապետ դառնալ

Ռոբոտը պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիյաի Տամա քաղաքի քաղաքապետի պաշտոնում թեկնածություն է առաջադրել։ Միչհիդո Մացուդա ռոբոտը խոստանում է լինել արդար, ինչպես նաև դրական փոփոխություններ կատարել։ Նա նաև խոստանում է որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնակիչների ցանկությունը և ուշադրություն դարձնել խնդրագրերին։ Ռոբոտի թիմն իսկական նախընտրական քարոզարշավ է սկսել՝ քարոզչական պաստառներ և այլ միջոցներ կիրառելով։ Սակայն քաղաքական հարթակում հայտնվելը ռոբոտի մտահաղացումը չէ, այլ նրա Softbank բջջային մատակարարի փոխնախագահ Տետսուզո Մացուդայի և Google-ի նախկին աշխատակից Նորիո Մուրաքամիի։