Մեծ Բրիտանիայում ձերբակալել են վարսավիրին, որը նվաստացրել է երեխային

Մեծ Բրիտանիայում ձերբակալել են վարսավիրին, որը նվաստացրել է երեխային

Մեծ Բրիտանիայի Լութոն քաղաքի դատարանը 8 ամսվա կալանքի է դատապարտել վարսավիրին, որը ճաղատացրել է տղային, իսկ հետո նրան ստիպել հատակից հավաքել մազերը։ Այս մասին գրում է Telegraph պարբերականը։ Դատարանում փորձելով արդարացնել իր արարքը՝ Աբդուլռահիմ Օմարը հայտարարել է երեխային պատժելու ցանկության մասին, քանի որ նա վարսավիրանոցում ածելիի հետ է խաղացել։ Վիրավորված պատանի հաճախորդը ոստիկանություն է դիմել։ The case was heard at Luton Crown Court Հետաքննության կարծիքով՝ տղան զրկվել է իր սանրվածքից, որով շատ էր հպարտանում և այդ ամենը նրան «լուրջ ֆիզիկական ու հոգեբանական վնաս է պատճառել»։ Դատապարտյալի փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ խոստովանում է «երեխային կանխամտածված կերպով նվաստացնելու փաստը» և «ցավում պատահածի համար»։