Թրամփը մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքը

Թրամփը մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերը միջուկային պատերազմի դադարեցման վերաբյալ և Twitter-ի իր էջում մեկնաբանել դրանք։ «Հաղորդագրություն Կիմ Չեն Ընից․ «Հյուսիսային Կորեան կդադարեցնի միջուկային փորձարկումները և միջազգային բալիստիկ հրթիռների արձակումը»։ Ինչպես նաև «կփակի միջուկային հրաձգարանը․․․ խոստումները հաստատելու համար կդադարեցնի միջուկային փորձարկումները»։ Բոլորի համար առաջընթաց է ձեռք բերվել»,-գրել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփն արդեն արձագանքել է Փհենյանի որոշմանը՝ այն լավը համարելով։