Գիտնականները պարզել են, թե ինչպես 20 տարով երիտասարդացնեն սիրտն ու անոթները

Գիտնականները պարզել են, թե ինչպես 20 տարով երիտասարդացնեն սիրտն ու անոթները

Միտոխոնդրիալ հակաօքսիդանտների ընդունումը նպաստում է արյունատար անոթների երիտասարդացմանը,– պարզել է Կոլորադոյի համալսարանի գիտնականների թիմը։ Այս մասին հաղորդում է MedicalXpress կայքը։ Գիտնականները գիտափորձ են իրականացրել 60-79 տարեկան տարեց մարդկանց մասնակցությամբ։ Նրանց կեսը վեց շաբաթվա ընթացքում MitoQ հակաօքսիդանտն է օգտագործել, որի ազդեցությունը ուղղված է միտոխոնդրիայի վրա։ Մյուս հիվանդները պլացեբո են ընդունել։ Մեկ ու կես ամիս անց գիտնականները ստուգել են, թե ինչպես է գործում գիտափորձի մասնակիցների սրտանոթային համակարգը։ Դրանից հետո խմբերին տեղերով փոխել են և փորձը նորից են անցկացրել։ Արդյունքում մասնակիցների մոտ անոթային փոփոխություններ են նկատվել, որոնք հավասարազոր են 15-20 տարվա երիտասարդացման։ Մասնավորապես, անոթների աշխատանքը բարելավվել է 42%–ով։ Նման ցուցանիշները կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը 13%-ով։ «Սա առաջին կլինիկական փորձարկումն է, որ գնահատում է միտոխոնդրիալ հակաօքսիդանտների ազդեցությունը մարդու արյունատար անոթների գործունեության վրա»,– ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մեթյու Ռոսմանը։