Ստեղծվել են տղամարդկանց համար անվտանգ առաջին հակաբեղմնավորիչները

Ստեղծվել են տղամարդկանց համար անվտանգ առաջին հակաբեղմնավորիչները

Ամերիկյան գիտնականները նյութ են առաջարկել, որը կարող է օգտագործվել տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ հաբերի մեջ։ Այս մասին հաղորդում է Science Daily պարբերականը՝ հղում անելով Plos One գիտական ամսագրում տպագրված աշխատանքին։ Նոր հակաբեղմնավորիչի հիմքում EP055 օրգանական միացությունն է, որը կապում է EPPIN սպիտակուցը տղամարդու սեռական բջիջների մակերեսին։ Սրանով սահմանափակվում է սպերմատոզոիդների շարժունակությունը, և բարեհաջող բեղմնավորման հավանականությունը կտրուկ ընկնում է։ Գիտնականները EP055–ի ազդեցությունը փորձարկել են կենդանիների վրա։ Սրսկումից երեսուն ժամ անց արու մակակաների սեռական բջիջները կորցրել են իրենց շարժունակությունը։ 18 ժամ անց դեղի ազդեցությունը դադարել է, և կապիկների բազմանալու ունակությունը կրկին վերականգնվել է։ Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ լրացուցիչ հետազոտություններ պետք է դեռևս իրականացվեն, նախքան մարդիկ կկարողանան օգտագործել EP055–ը։