Բժիշկները սովորել են ախտորոշել քաղցկեղը դաջվածքի միջոցով

Բժիշկները սովորել են ախտորոշել քաղցկեղը դաջվածքի միջոցով

Շվեյցարացի գիտնականները դաջվածք են ներկայացրել, որն ի վիճակի է ախտորոշել քաղցկեղը վաղ փուլերում։ Աշխատանքի սկզբունքի նկարագրությունը հրապարակված է Science Translational Medicine ամսագրում։ Հիվանդի մաշկի վրա փոքր դաջվածք է արվում, որը կազմված է կալցիումազգայուն ռեցեպտորից։ Օրգանիզմում, օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված որոշակի փոփոխությունների դեպքում, մելանին պիգմենտն է արտադրվում, որը փոխում է ինդիկատորի արտաքին տեսքը։ Համապատասխանաբար, հիվանդը տեսնում է, որ առողջության հետ ինչ որ տարօրինակ բան է կատարվում և բժշկի է դիմում։ Գիտնականների խոսքերով՝ դաջվածքը ցանկացած քաղցկեղային հիվանդություն ցույց չի տալիս, բացի այդ նա հավերժ չէ. այն պետք է ամեն տարի թարմացնել։