Արսեն Վենգերը հրաժարական կտա

Արսեն Վենգերը հրաժարական կտա

«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա: Այս մասին Վենգերը հայտարարել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: «Տևական քննարկումներից հետո ես զգացի, որ եկել է ժամանակը: Այս մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալից» կհեռանամ: Հպարտ եմ, որ ունեցել եմ պատիվ երկար և հիշարժան ժամանակահատվածում ծառայել ակումբին, որը մարզել եմ նվիրվածությամբ: Շնորհակալություն ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը: Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: