«Վովա Գասպարյան, Ձեզ եմ դիմում, էս ինչ շնանոց եք սարքել երկիրը»

Ոստիկանները շարունակում են անօրինական կերպով ոստիկանական մեքենա մտցնել քաղաքացիներին և բերման ենթարկել: «Ո՞նց կարելի է, նույնիսկ վտանգավոր է փողոցում կանգնելը: Տանում էին իմ հետ աշխատողին, որը ոչինչ չէր արել: Մենք ընդմիջմանն ուղղակի դուրս էինք եկել ինչ-որ բան առնելու: Ես աղջիկ էի՝ ինձ չտարան, նրան տարան»,- ասաց մի կին: Կնոջ խոսքով՝ նրանց քանակ է պետք. «Տանեն, 50 հազարը վերցնեն ու բաց թողնեն: Վովա Գասպարյան, Ձեզ եմ դիմում, էս ի՞նչ շնորհք ա, շնանոց եք սարքել երկիրը»:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: