Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից. ՀՔԱՎ

Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից. ՀՔԱՎ

Իրավապաշտպանների միասնական թեժ գծին այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին արգելել են դուրս գալ դպրոցից: Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ դպրոցի բակում գտնվող աշակերտներին ստիպել են հետ վերադառնալ դպրոց և պատճառաբանում են, որ դպրոցից դուրս գալու համար ծնողների թույլտվությունն է պետք: