Ապրիլի 20-ին 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ

Ապրիլի 20-ին 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ

Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան 13:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 107 քաղաքացի: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը: