Ինքնաբուխ ակցիա է, գործում ենք ցանցային ձևով․ ակտիվիստները հետևում են Փաշինյանի կոչին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիները փակել էին դեպի Նորք տանող ճանապարհը, որից հետո հայտնվել են թաղապետարանի աշխատակիցները, ծեծկռտուք է սկսվել, իսկ հետո ուշացած ժամանել են ոստիկանները: «Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց՝ փորձելով պարզաբանել, թե ինչ էր տեղի ունեցել այստեղ: «Խաչմերուկը փակել էինք, որոշ ժամանակ անց ինչ-որ սադրիչներ եկան, հետո «գազելով» ցվրվեցին»,- ասաց երիտասարդներից մեկը՝ հավելելով, թե իրականում խառն էր, և պարզ չէր՝ ովքեր էին սադրիչները, ովքեր՝ ավտոմեքենաների մարդիկ: Նրանց խոսքով՝ հետո ուշացած եկան ոստիկանները և գործ չունեին անելու: Տղաների խոսքով՝ այս ակցիան կարևոր է նրանով, որ ինքնաբուխ է, գործում են ցանցային ձևով, և իրենք էլ չգիտեն, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: