Զիմբաբվեում տեսագրել են փղիկի և երեք առյուծների մահացու մարտը

Զիմբաբվեի Little Makololo ազգային պարկում զբոսաշրջիկները տեսագրել են երեք առյուծների և փղիկի բախումը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Ներկա գտնվող զբոսաշրջիկներից մեկի խոսքերով՝ փիղը տեսել է առյուծին և փողհարել է, սակայն գիշատչին դա չի վախեցերել: Նա թռել է զոհի վրա և նրան գետին է տապալել: Փղիկը փորձել է ամեն կերպ շուռ գալ, բայց նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվել: Այնուհետև ևս երկու առյուծ են մոտեցել: Ծանր է եղել հետևելը, թե ինչպես են նրանք փորձում սպանել խեղճ փղին, որը պայքարում էր իր կյանքի համար մոտ երեք ժամ,- պատմել է զբոսաշրիկ Սինթիա Մեքը: Մեծ փիղը փորձել է քշել գիշատիչներին, բայց երբ նա հեռացել է, առյուծները նորից վերադարձել են իրենց զոհի մոտ: Ականատեսը նշել է, որ վերջում առյուծները հաղթել են: