Գեներալ Մանվել Գրիգորյանի գյուղը ևս ընդվզել է. Դպրոցում դասադուլ է, դրսում՝ լարված վիճակ

Գեներալ Մանվել Գրիգորյանի գյուղը ևս ընդվզել է. Դպրոցում դասադուլ է, դրսում՝ լարված վիճակ

Էջմիածնի Արշալույս գյուղի դպրոցում լարված իրավիճակ է, մոտ 40 երեխա դուրս են եկել և դասադուլ են իրականացնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դասադուլավոր աշակերտներից մեկը: Նա նշեց, որ երբ իրենք դուրս են եկել դասադուլի, սկզբում դպրոցի տնօրենն է եկել սպառնացել, դպրոցի ներսում գտնվող աշակերտներին փորձել է  թույլ չտալ, որ դուրս գան և միանան մյուսներին։ Տնօրենի և ուսուցիչների ջանքերն ապարդյուն են անցել։ «Հիմա այստեղ են եկել նաև մեծ թվով ոստիկաններ։ Այստեղ է նաև մեր գյուղի գյուղապետը, ով քաշքշում է աշակերտներին, փորձում է մտցնել դասարան, սակայն մենք չենք ենթարկվում նրանց։ Մենք ներս չենք մտնելու և շարունակելու ենք դասադուլը»,- ասաց աշակերտուհին՝ հավելելով, որ դասադուլի ակցիային միացել են ոչ միայն դպրոցի աշակերտները, որոնց թիվը գնալով մեծանում է, այլև դպրոցն ավարտած երիտասարդներ։ «Լարված իրավիճակ է»,- ասաց աշակերտուհին։ Նշենք, որ Արշալույս գյուղը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գյուղն է։ Լուսանկարը՝ Photolure-ի