Նյարդերի և ռեսուրսների պատերազմ է. Այս շարժումը գրավիչ չէ միջին շերտի համար

«Իշխանության ամենամեծ անակնկալը և հիասթափությունն այն է, որ մտածում էին սահմանադրության փոփոխությունների միջոցով երկրի կառավարման կարգը փոխելով, նախագահի ուղիղ ընտրությունները վերացնելով և նաև խորհրդարանական ընտրություններում իրենց հաճո քաղաքական կոնֆիգուրացիաներ ստեղծելով՝ հնարավոր կլինի խուսափել իշխանության փոխանցման ժամանակ որևէ լուրջ ցնցումից։ Ավելին՝ կարծում եմ՝ 2017թվականին խորհրդարանական ընտրություններում ողջ հասարակությանը՝ և՛ ՀՀԿ-ի, և՛ ՀՀԿ-ի նկատմամբ լոյալ կամ պայմանավորված քաղաքական ուժերի միջոցով ընտրակաշառքի մեջ ներգրավելու ճանապարհով հասարակության դեմորալիզացիան, բարոյական արժեքների անկումը և հասարակության օտարումը, կբերի նրան, որ քաղաքական դաշտը հնարավոր կլինի կառավարել դրածո քաղաքական ուժերի միջոցով և նրանց միջոցով ապահովել ներքաղաքական, այսպես կոչված, կայունությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Մինչդեռ, ըստ նրա, պայքարող երիտասարդությունը ուղղակի ցույց է տալիս մեկ բան, որ ինքը մեղավոր չէ, որ 2017-ի ընտրությունների արդյունքները ճանաչվել են։ Իշխանությունները, նրա խոսքով, լուրջ անակնկալի են եկել։   Ամբողջությամբ՝ հարցազրույցում: