Մեր հետևորդները շատ ավելի մեծաթիվ են․ Կարինե Աճեմյան

Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը քաղաքացիական անհնազանդությունը, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը ժամանակավրեպ է համարում, քանի որ Սերժ Սարգսյանին խորհրդարանն արդեն ընտրել է որպես վարչապետ՝ օրենքի սահմաններում։ Նրա դիտարկմամբ՝ իրենց հետևորդները շատ ավելի մեծաթիվ են, քան փողոցում պայքարողների թիվը։ Կարինե Աճեմյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե այլևս թավշյա հեղափոխության գործընթացի մեջ ենք։ «Իմ կարծիքով՝ այլևս քաղաքական բովանդակություն այդ ցույցերը չունեն, մանավանդ որ ընդգրկում են մեծաթիվ քանակով երիտասարդներ, անչափահասներ, երեխաներ, ովքեր դժվար թե պատկերացնեն, թե ինչի համար են պայքարում»։ Ըստ նրա՝ երկրում կուտակված սոցիալական խնդիրները լուծելու է իշխանությունը, նոր ձևավորված կառավարությունը՝ իր հստակ ծրագրերով։ Կարինե Աճեմյանը համաչափ և իրավաչափ է գնահատում ոստիկանության գործողություններն այս օրերի ընթացքում։ Կարինե Աճեմյանն ընդգծում է, որ ՀՀԿ-ում այս պահին չեն քննարկել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։