Facebook-ում նոր «ճեղք» է հայտնաբերվել, որտեղից օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունենում

Facebook-ում նոր «ճեղք» է հայտնաբերվել, որտեղից օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունենում

Freedom to Tinkers հետազոտական ընկերությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն Cambridge Analytica–ն միակ ընկերությունը չի եղել, որ հավաքել և տարածել է Facebook սոցցանցի օգտատերերի տվյալները։ Հետազոտության հեղինակները պարզել են, որ ավելի մեծ վտանգ է իրենից ներկայացնում այլ կայքերում գրանցումը՝ Facebook-ի օգնությամբ։ «Մուտք գործել Facebook»-ից կոճակը թույլ է տալիս օգտատերերին չգրանցվել ամեն մի կայքում առանձին, ինչն իհարկե շատ հարմար է։ Սակայն կայքերին թույլտվություն տալով օգտագործել սոցցանցերի պրոֆիլների անձնական տվյալները՝ շատ օգտատերեր մուտքի հնարավորություն են տալիս նաև այն կայքերին, որոնց մասին նույնիսկ չեն էլ պատկերացնում։ Չարագործների մեծ մասը արդյունքում ստանում են օգտատիրոջ անհատականացման քարտը, իսկ ոմանք նույնիսկ էլեկտրոնային փոստի հասցեները։ Ինչպես նշում են հետազոտողները՝ սկրիպտերի ետևում կանգնած բոլոր ֆիրմաները օգտատերեի մասին տեղեկությունները վաճառում են գովազդային ընկերություններին։