Արմեն Սարգսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր

Արմեն Սարգսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են տարբեր՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի, գիտության բնագավառներում փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: