Նյարդերի պատերազմ է, որի համար վճարում են ակցիայի մասնակիցները իրենց իրավունքների խախտումներով

Երևանի փոքր կենտրոնում նյարդերի պատերազմ է տեղի ունենում, որի համար վճարում են բողոքի ակցիայի մասնակիցները իրենց իրավունքների խախտումներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ ոստիկանության գործողությունները տարբերվում են նախորդ տարիների գործունեությունից: Պատգամավորի փոխանցմամբ՝ իրենք իրենց առաքելությունը կարողանում են իրականացնել, գտնվում են ոստիկանության բաժանմունքներում, աշխատում են ցուցարարների  իրավունքները չխախտվեն․ «Լավ չի, որ բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պատահմամբ բերման են ենթարկվում, չեն տիրապետում իրենց իրավունքներին: Երիտասարդներն իրենց իրավունքները չգիտեն և չեն սովորում»