Եկել էի «պագռիշկա» առնելու՝ բռնին տարան․ ինչ հիմունքներով են բերման ենթարկվում ցուցարարները

Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում բերման է ենթարկվել 54 հոգի , որից 6-ը անչափահաս։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով քրեական գործ հարուցված չէ։ Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ բերման ենթարկված քաղաքացիների մի մասը չի ներկայացել, ճշտվում է նրանց ինքնությունը, որից հետո միայն առաջիկա 1 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ Ազատ արձակված քաղաքացիներից մի քանիսը հաստատեցին, որ ցույցի չեն մասնակցել, նրանց բերման են ենթարկել խանութից կամ էլ փողոցից։ Մանրամասները՝տեսանյութում։