Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

Այսուհետ ՀՀ կառավարությունը կփոխի նիստերի ժամերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը 17:00-ին ենք անցկացնելու կառավարության նիստերը», - ասաց Հարությունյանը: Մինչ այս կառավարության նիստերը տեղի էին ունենում յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 11:00-ին: