Ծանրամարտի երիտասարդների և աղջիկների առաջնության հաղթողները

Ծանրամարտի երիտասարդների և աղջիկների առաջնության հաղթողները

Կայացել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Տղաներից ըստ քաշային կարգերի ՀՀ առաջնության հաղթողներ են դարձել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Կոտայք), 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (Շիրակ), 85 կգ քաշային Կարեն Ավագյանը (Արմավիր), 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը (Շիրակ), 105 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը (Երևան) և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը (Շիրակ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (Շիրակ), 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը (Շիրակ), 58 կգ քաշային Անուշ Արշակյանը (Արմավիր), 63 կգ քաշային Էլեն Հարությունյանը (Լոռի), 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (Երևան), 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը (Արմավիր), 90 կգ քաշային Աիդա Մանուկյանը (Շիրակ) և +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (Գեղարքունիք):