Հովհաննես Համբարձումյանը վերջապես խաղաց

Հովհաննես Համբարձումյանը վերջապես խաղաց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը տևական դադարից հետո կրկին հանդես է եկել մակեդոնական «Վարդարի» կազմում: Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է «Շկենդիա»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը եղել է «Վարդարի» մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը, ով տևական ժամանակ չէր խաղում, խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում: Այս տուրցի հետո «Վարդարը» երկրորդ տեղում է: