Ռոբոտներին սովորեցրել են Ikea-ի աթոռ հավաքել

Ռոբոտներին սովորեցրել են Ikea-ի աթոռ հավաքել

Սինգապուրում մասնագետները ծրագրավորել են ռոբոտներին՝ Ikea-ի աթոռներ հավաքելու համար: Նրանց խոսքերով՝ աթոռ հավաքող ռոբոտին ծրագրավորելու համար պետք է հաշվի առնել շրջակա իրերը ընկալելու նրանց ունակությունը, ծրագրել շարժումները, վերահսկել շրջակա միջավայրի հետ փոխգործակցությունը,- բացատրել է հետազոտության ղեկավար Քուանգ-Քիոնգ Ֆամը: Նա նաև նշել է, որ հետազոտողները որոշել են այս օրինակի վրա ուսումնասիրել ռոբոտների այս հնարավորությունների սահմանները: https://www.youtube.com/watch?v=Jec2Z3CkBGM Հավաքելու համար գիտնականներն ընտրել են Stefan աթոռը: Ռոբոտների զույգն այն հավաքել է 20 րոպեում: Նախագծում երկու ռոբոտ է օգտագործվել: Ռոբոտները սկզբում ուսումնասիրել են աթոռի բոլոր մասերը և ճշտել դրանց գտնվելու վայրը, այնուհետր ծրագրել են շարժումներն այնպես, որպեսզի խույս տան բախումներից, և որոշել են, թե ինչ ուժով պետք է հավաքելու ժամանակ իրականացնեն ամեն մի շարժումը: