Մխիթարյանն արդեն մարզվում է․ Վենգերը հայ ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու մասին

Մխիթարյանն արդեն մարզվում է․ Վենգերը հայ ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու մասին

«Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է: Այժմ հարկավոր է, որ նա շուտ վերականգնվի և մոտակա 3-4 օրերին առաջընթաց նկատվի: Կարծում եմ նրա օրգանիզմը դրական կարձագանքի ծանրաբեռնվածության աճին»,- ասել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ֆրանսիացի մասնագետը հույս ունի, որ հայ ֆուտբոլիստը կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջին հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 26-ին: «Կարծում եմ Մխիթարյանի շարք վերադառնալու խելամիտ ժամկետը եկող հինգշաբթին է»,- ավելացրել է Վենգերը: