Կարմիր բերետավորները ուժով հեռացրեցին ցուցարարներին

Ոստիկանական ուժերը տեղավորվում են Մելիք-Ադամյան փողոց տանող ուղղությամբ, բայց ցուցարարները շարունակում են իրենց երթը: Նրանք շրջափակել են Վարդանանց փողոցում գտնվող նախարարությունների շենքը: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերը, որպեսզի նախարարության աշխատակիցները հնարավորություն ունենան աշխատանքի չգալ. «Կառավարության շատ աշխատակիցներ մեզ պետք է շնորհակալություն ասեն, որ իրենք հնարավորություն են ունենում բոյկոտելու կառավարության աշխատանքը: Սա է մեր նպատակը»: Փաշինյանի խոսքով՝ հազիվ թե սադրիչներն այսքան շուտ արթնանան: Ցուցարար կանանցից մեկը ոստիկաններին ասաց. «Դուք մեզ վնաս չտաք, մենք ոչ մեկի վնաս չենք տա՝ մենք հայ ենք»: Սակայն կարմիր բերետավորները սկսեցին ուժով հեռացնել ցուցարարներին, ինչին ի պատասխան հրահանգ լսվեց. «Մեջքով դեպի ոստիկանները»: Փաշինյանը Օսիպյանին ասաց, որ իրենք խաղաղ օգտվում են միջազգային կոնվենցիաներով իրենց համար երաշխավորված իրավունքից:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: