Մեր մարտավարությունը հնարավոր է փոխվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները Հանրապետության հրապարակում են՝ Կառավարության շենքի մոտ: «Մեր մարտավարությունը մոբիլ մարտավարություն է, և հնարավոր է՝ հընթացս շատ բան փոխվի՝ կախված իրավիճակից, կախված ոստիկանության տեղաբաշխումից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք պետք է բացառեն ոստիկանության հետ բախումը: Նրա խոսքով՝ որտեղ ոստիկանների հետ բախման հավանականությունը մեծանում է, իրենք պետք է անընդհատ տեղափոխվեն այլ տեղ: Դիտարկմանը՝ հնարավոր է այստեղ զենք գործածվի, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Թող գործածեն, ո՞նց են խաղաղ ցուցարարների դեմ զենք գործածելու: Ի՞նչ է, ՀՀ քաղաքացին իրավունք չունի՞ մտնելու որևէ նախարարության շենք: Ինչի՞, կառավարության նիստի ժամանակ նստացույց հայտարարելը վատ ակցիա՞ է»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: