Դատախազության աշխատողի օրը ուտուշ-խմուշ կլինի. Կհանդիպեն ոխերիմ բարեկամները. «Հրապարակ»

Դատախազության աշխատողի օրը ուտուշ-խմուշ կլինի. Կհանդիպեն ոխերիմ բարեկամները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ին դատախազության կազմավորման 100-ամյակն է, Դատախազության աշխատողի օրը: Այստեղ արդեն սկսել են նախապատրաստվել այդ միջոցառմանը: Մեր տեղեկություններով՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս այդ օրը երկրի բարձրագույն իշխանությունը կմասնակցի կոլեգիայի նիստին, ներկա կլինեն նախկին դատախազները, իրավապահ համակարգի ղեկավարները, կհնչեն շնորհավորանքի խոսքեր, կլինեն պարգևատրումներ, Հայաստանում կհյուրընկալվեն այլ երկրների գլխավոր դատախազներ: Արդեն կազմում են միջոցառումների ծրագիրը։ Ինչպես 95-ամյակին, այս անգամ ևս պատրաստվում են գիրք հրատարակել, ֆիլմ ներկայացնել: Երեկոյան էլ, ավանդույթի ուժով, ուտուշ-խմուշ կլինի: Իհարկե, այդ օրվա ամենաինտրիգային հատվածը նախկին դատախազներին կամ, այսպես ասած, ոխերիմ բարեկամներին կողք կողքի տեսնելն է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: