Նիկոլը բերեց նոր քաղաքական մշակույթ, որից սովետական անցյալի մարդիկ գլուխ չեն հանում

Նիկոլը բերեց նոր քաղաքական մշակույթ, որից սովետական անցյալի մարդիկ գլուխ չեն հանում, ամբողջ Հայաստանը ոտի հանեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցոմ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ պետք է Հայաստանը երիտասարդ հռչակվի․ «Երրորդ հանրապետությունը արտագաղթի հայրենիք է»: «Եթե մեր իշխանությունը խորը մտածի խորհրդարանը պետք է լուծարվի: Քաղաքական դեմքերը վարկաբեկվել են: Քաղաքական կուսակցությունները Հայաստանում չկայացան: ԱԺ-ում տեսանք «Ելք»-ի անձնազոհ պայքարը, դարձան կուսակցություն»,-նշեց քաղաքագետը: Քաղաքագետի կարծիքով՝ պետք է եվրասիական աղբը շպրտել, աշխարհի հետ բաց լինենք: