Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ ինչու է Հայաստանում առաջացել նման իրավիճակ

Երեկ հատուկ նիստում սերժ սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման առնչությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելելով՝ մեր դիրքորոշումը հայտնեցինք դեմ քվեարկությամբ․ «Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն պետք է լսեին մեր կարծիքը: Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ ինչու է Հայաստանում առաջացել նման իրավիճակ»: Ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար են բերման ենթարկվում: Մանե Թանդիլյանը նշեց, որ այս երկու օրերի ընթացքում իրենք այցելել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որտեղ խաղաղ ցուցարարներ են բերման ենթարկվում․ «ԱԺ-ում արձանագրել ենք, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, որովհետև բաց ձեռքերի խաղաղ ցույց է, մյուս կողմից գիտենք, որ ոստիկանությունը ենթարկվում է Սերժ Սարգսյանին և բռնության կիրառումը լինելու է բացառապես իր հրահանգով: Այս առումով  պետք է ընդունենք, որ դեռևս ճիշտ հարաբերակցություն է: Պետք է ամեն ինչ անել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ չկիրառվի բռնություն»: