Բոլորն ապօրինի են բերման ենթարկվել. ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել

«Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվածները բոլորն էլ ապօրինի են բերման ենթարկվել։ Ոչ մի հիմք չի եղել նրանց բերման ենթարկելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Բեգլարյանը, որը ոստիկանության կենտրոնի բաժնում զբաղվում էր հենց բերման ենթարկվածների գործերով։ Բեգլարյանը նշեց, որ բաժնում կան նաև անչափահասներ, որոնցից մեկին բերման ենթարկելուց հետո վկայի կարգավիճակ են տվել և տարել հարցաքննության՝ ապրիլի 16-ին ԵՊՀ շենք մտնելու գործով։ «Բայց կոնկրետ այդ անչափահասը՝ Զավենը վկա չի եղել այդ դեպքերին։ Դրա վերաբերյալ տվեց ցուցմունք, որից հետո նույնպես բաց չէին թողնում երեխային։ Բայց ի վերջո մեզ հաջողվեց նրան ազատ արձակել»,- ասաց փաստաբանը։ Անահիտ Բեգլարյանը նշեց, որ ոստիկանության գործողությունները՝ բաժնում բերման ենթարկվածի կարգավիճակը վկայի կամ կասկածյալի կարգավիճակով փոխելը բացարձակ իրավաչափ չէ։ Անձը բերման ենթարկվելիս պետք է հստակ իմանա, թե ինչ կարգավիճակով է բերման ենթարկվել։ Հիմնավոր կասկած պետք է լինի, որը այսօրվա դրությամբ մեզ ոչ մի դեպքում չհանդիպեց»,- ասաց փաստաբանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։