Բերման ենթարկվածները բաժնում ձեռք են բերում կասկածյալի կամ վկայի կարգավիճակ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես այսօր շրջում էին ոստիկանական բաժանմունքներում։ Ոստիկանության կենտրոնի բաժնում մեզ հանդիպած ՄԻՊ աշխատակիցները նշեցին, որ իրենք արձանագրում են դեպքերը, քաղաքացիներին ներկայացնում իրենց իրավունքները։ ՄԻՊ աշխատակիցները նշեցին, որ բերման ենթարկվածները բաժնում 3 ժամից ավելի են մնում, քանի որ շատ դեպքերում բաժնում միանգամից փոխվում է բերմամ ենթարկվածների կարգավիճակը և նրանք ձեռք են բերում կասկածյալի կամ վկայի կարգավիճակ և քննիչի մոտ մասնակցում են հարցաքննության։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։