Հայաստանի գավաթը կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»

Հայաստանի գավաթը կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» 1:0 հաշվով առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ դուրս եկավ եզրափակիչ: Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 1:1: «Գանձասար-Կապանը» եզրափակչում մրցելու է «Ալաշկերտի» հետ, որը կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել «Բանանցին»: