Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել Կիևում

Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել Կիևում

Կիևում տեղի ունեցած ջրացատկի միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացրել են Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը եւ Լև Սարգսյանը: Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձեւում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձեւում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինքրոն ցատկ 10 մ վարժությունում Լեւ Սարգսյան - Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: 3 մ սինքրոն ոստնակացատկ մրցաձեւում հանդես եկած Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։ Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել է 10 երկրի 15 թիմ: