«Իմ ուզելը շատ քիչ ա». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը. «Հրապարակ»

«Իմ ուզելը շատ քիչ ա». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սարգսյան, ասում են՝ ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «Ի՜, մարզպետ ինը տարի առաջ եմ եղել»: Ուրի՞շ բան եք ուզում: «Ոչ մի բան էլ չեմ ուզում, հետո էլ՝ ուզողը ես չեմ. Իմ ուզելը շատ քիչ ա»: Որ ուզեիք, ի՞նչ կուզեիք: «Ոչ մի բան: Դե հերիք ա էլի, արդեն 60 տարեկան եմ, ի՞նչ ուզեմ»: Օ՜, պարոն Սարգսյան, 60-ը տղամարդու ամենածաղկուն տարիքն է: «Դե հա, բայց ամեն դեպքում դա իմ որոշելիքը չէ»: Ոնց որ ոստիկանապետ եք ուզում: «Չեմ ուզում»: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք: «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ոչ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ոչ էլ ուրիշ բան»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: