Ընդդիմադիրների հավաքների պատճառով քիչ էր մնում խաղերը չկայանային. Ոստիկաններ չկային. «Հրապարակ»

Ընդդիմադիրների հավաքների պատճառով քիչ էր մնում խաղերը չկայանային. Ոստիկաններ չկային. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների հավաքների պատճառով Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի առաջնության խաղերը քիչ էր մնում չկայանային: Բանն այն է, որ ապրիլի 16-ին նախատեսված էին մի քանի խաղեր, որոնց մինչև վերջին պահը ոստիկան չեն տրամադրել, իսկ, ըստ կանոնադրության, առանց ոստիկանի չի թույլատրվում խաղ անցկացնել: Եվ այդ պատճառով որոշ խաղեր ուշացումով են սկսվել, վերջին պահին տրամադրել են ինչ-որ ոստիկանների, շատ անփորձ, այնքան, որ ֆուտբոլասերների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ոչ թե ոստիկան են բերել, այլ մեկին համազգեստ են հագցրել՝ կանգնեցրել: Խոսքը, մասնավորապես, «Բանանց 2»-«Արարատ 2» խաղի մասին է, որը սկսվել է մոտ 10 րոպե ուշացումով, վերջին պահին էլ կին ոստիկան է հսկել խաղը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: