Երեկ Երևան են ժամանել 200 «օրենքով գող» և 400 քրեական հեղինակություն.  Արմեն Կանևսկոյի ծննդյան օրն էր. «Փաստ»

Երեկ Երևան են ժամանել 200 «օրենքով գող» և 400 քրեական հեղինակություն. Արմեն Կանևսկոյի ծննդյան օրն էր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ: Արմեն Կանևսկոյը ծնվել է Երևանում, 1970 թ. ապրիլի 17–ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի և Չիչխենի կողմից: Արմեն Կանևսկոյը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում: Երեկ, գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: